copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:15 28-05-2025

Ընդդեմ Հայաստանի և Իրանի. ինչու է բռնազավթված Արցախում օդանավակայանների ցանց ստեղծվում

Ադրբեջանը շարունակում է ակտիվացնել ենթակառուցվածքային գոտիները Արցախի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Այսօր՝ մայիսի 28-ին, Բերձորում (Լաչին) բացվել է միջազգային օդանավակայան։ Այն Արցախի տարածքում կառուցված արդեն 3-րդ օդանավակայանն է Ֆիզուլիից և Զանգելանից հետո։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

Նրա խոսքով՝ այս զարգացումները պետք է դիտարկել ոչ որպես քաղաքացիական, այլ առաջնահերթ ռազմավարական նշանակություն ունեցող քայլեր, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար։

«Սրանք օդանավակայաններ չեն, որոնք ծառայում են քաղաքացիական ուղևորափոխադրման համար։ Դրանք կրում են առաջին հերթին ռազմական նշանակություն, ինչը հասկանալի է նաև իրենց կառուցման որակից ու հզորությունից, թե ինչ հաստության բետոնե թռիչքուղիներ են կառուցվում, ինչ տեսակ ինքնաթիռներ կարող են այնտեղ վայրէջք կատարել։ Բազմաթիվ բնութագրեր հուշում են, որ խոսքը քաղաքացիական նախագծերի մասին չէ»,- նշում է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Արցախի տարածքում Ադրբեջանի կառուցած օդանավակայանները կարող են ծառայել որպես արագ տեղաշարժման, զինամթերքի և ծանր տեխնիկայի տեղափոխման հարթակներ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի ուղղությամբ։

«Եթե դիտարկենք գեոպոլիտիկ քարտեզը, ապա Լաչինի օդանավակայանը տեղակայված է Սյունիքի անմիջական հարևանությամբ։ Իսկ եթե հաշվի առնենք նաև մյուս օդանավակայանների աշխարհագրական դիրքը՝ պարզ է դառնում, որ ռազմավարական ցանց է, որն ապահովում է ցանկացած պահի զորքերի մոբիլ տեղաշարժ և ռազմական գործողությունների ենթակառուցվածքային աջակցություն»,- ասաց նա։

Նահապետյանի դիտարկմամբ՝ չնայած Ադրբեջանի պնդումներին, թե այս ենթակառուցվածքներն աջակցում են վերաբնակեցմանը, իրական բնակեցման ծավալները չափազանց փոքր են և սիմվոլիկ բնույթ են կրում։

Նշենք նաև, որ Լաչինի օդանավակայանի բացման արարողությանը մասնակցելու համար հատուկ չվերթով Լաչինի օդանավակայան է ժամանել Թուրքիայի նախագահ էրդողանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ պետությունների ղեկավարները ծանոթացել են օդանավակայանում ստեղծված պայմաններին և տարածքում կատարվող ճանապարհաշինական աշխատանքներին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել