Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:30 27-05-2025

ԶՊՄԿ-ն գործադուլի մասնակիցներին ներկայացրել է 4.7 միլիարդ դրամի պահանջ. արգելանք է դրվել նրանց գույքի վրա

Վահե Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«#արդարությունգործադուլավորներին

Իրավունքի և արդարության խաչմերուկում․

Ժամանակակից Հայաստանում աշխատավորի պայքարը վաղուց արդեն միայն աշխատավարձի կամ աշխատանքային պայմանների մասին չէ։ Մեր պայքարը, որը սկսվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, դուրս եկավ գործարանի պատերից՝ վերածվելով արժանապատվության, սոցիալական արդարության և ինստիտուցիոնալ պատասխանատվության պահանջի։
Ես՝ որպես 8 աշխատակիցներից մեկը, ով հունվարին տեղի ունեցած գործադուլից հետո զրկվեց աշխատանքից, կարող եմ վկայել՝ մեր պայքարը երբեք չէր սահմանափակվում անձնական խնդիրներով։ Մենք բարձրաձայնում էինք այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ կուտակվել էին համակարգում, և որոնց լռությամբ անցնել այլևս հնարավոր չէր։

Ինձ համար ամենացավալին աշխատանքը կորցնելը չէ։ Ավելի ցավալի է այն, որ արդարության համար պայքարը մեզ կանգնեցրեց մի համակարգի առաջ, որտեղ վստահությունը՝ մեղմ ասած, սասանված է։ Երբ ասում եմ՝ «այդքան էլ մեծ վստահություն չկա արդարադատության համակարգի հանդեպ», սա հոռետեսություն չէ։ Սա այն իրատեսությունն է, որ մենք՝ աշխատավորներս, ապրում ենք ամեն օր։

Մենք ընտրեցինք պայքարի իրավական ուղին՝ հույսով, որ դատարաններում կգտնենք արդարություն։ Բայց պարզ է՝ տնտեսապես հզոր լոբբիներն ու ազդեցիկ շահերը հաճախ մեծացնում են այդ ճանապարհի դժվարությունը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) հայց է ներկայացրել գործադուլի մասնակիցների դեմ՝ խաղաղ և օրինական պայքարի համար։ 2025թ. հունվարի 31-ից փետրվարի 11-ը մենք իրականացրել ենք գործադուլ՝ պայքարելով աշխատանքային պայմանների բարելավման համար։ Մեր միակ «մեղքը» մեր արժանապատվության և արդարության պահանջն էր։ Այս խաղաղ գործողության համար ԶՊՄԿ-ն մեզ վրա ներկայացրել է 4.7 միլիարդ դրամի պահանջ և արդեն իսկ արգելանք է դրվել մեր գույքի վրա։

Այս պատմությունը միայն իմը չէ։ Սա այն հազարավոր աշխատողների պատմությունն է, ովքեր մեկ քայլ արել են՝ արժանապատվության, ոչ միայն աշխատանքի, համար։ Եվ ես վստահ եմ՝ մեր պայքարը միայն մեզ համար չէ։ Սա ամբողջ հասարակության առողջացշան, աշխատանքի արժևորման և համակարգային արդարության վերականգնման պայքար է։

#կոտրենքլռությունը»։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին