Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:17 27-05-2025

Փոխնախարարը համակարգում է կոնկրետ ոլորտներ եւ ձախողում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի առողջապահության ոլորտը աստիճանաբար ավելի է նմանվում անձնական կառավարման համակարգի, որտեղ ոչ թե նախարարը, այլ փոխնախարար Լենա Նանուշյանն է իրականում որոշումներ կայացնում՝ սկսած կադրերից մինչեւ ռազմավարական ծրագրերի ճակատագրերի որոշում։

Նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ փոխնախարար Լենա Նանուշյանը տարիներ շարունակ կենտրոնացրել է կադրային լիազորությունները իր ձեռքում, իսկ նախարար Անահիտ Ավանեսյանը անգամ կարեւոր ծրագրերում փաստացի դարձել է կատարող, ոչ թե որոշող։ Այս մոդելը հանգեցրել է պետական ծրագրերի ձախողման։ Օրինակ՝ «Առողջության համապարփակ ապահովագրության» համակարգը, որը պետք է գործեր դեռ 2024 թվականի օգոստոսից, մինչ օրս ընդամենը «խոստում» է մնացել։ Ապահովագրության համակարգը տեսանելի չէ` առնվազն մինչեւ մյուս տարի, քանի որ Էլեկտրոնային դեղատոմսերի իրավակարգավորումները եւս հետաձգվել են մինչեւ 2027 թվական։

«Բոլոր առանցքային որոշումները կայացվում են փոխնախարարի կողմից, առանց մասնագիտական հանրության լայն ներգրավման։ Սա արդեն կառավարման լուրջ ճգնաժամ է», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։

Նկատենք, որ անարդյունավետ կադրային քաղաքականության հետեւանքները առավել ակնհայտ դարձան օրերս՝ բրուցելոզի բռնկման ժամանակ, երբ նախարարության արձագանքն ուշացած էր, իսկ միջոցառումները՝ չհիմնավորված։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի նոր տնօրենի՝ Ստեփան Աթոյանի նշանակումը, ըստ տարբեր աղբյուրների, դարձյալ Նանուշյանի կողմից է ուղղորդվել։ Նրա՝ կասկածելի մասնագիտական ունակությունները երեւացին հենց առաջին հանրային խոսքի ժամանակ, երբ հայտարարեց, թե «Նոր ադրենալինն» ու «կորտիզոնը» նույն հորմոնն են: Եվ ահա «Նոր ադրենալինն» ու «կորտիզոնը» նույն հորմոնը համարող հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ՊՈԱԿ-ի տօրենի ոչ կոմպետենտ լինելու հետեւանքով՝ հանրապետությունում բրուցելոզի բռնկմանը նախարարությունը շատ ուշ արձագանքեց:
Մյուս ուշագրավ փաստն այն է, որ կրճատվել են մարզային էպիդեմիոլոգիական ստորաբաժանումները, ինչի պատճառով մի շարք վարակիչ հիվանդություններ վերահսկելու մեխանիզմներ պարզապես չկան մեր երկրում։
«Երկիրը դեռ չունի հակահամաճարակային գործողությունների ազգային պլան։ Քովիդի համաճարակից անցել է հինգ տարի, նոր միայն աշխատակարգ են ձեւակերպում, Edraft-ում տեղադրել են նախագիծը։ Սա անթույլատրելի ռիսկ է հանրային առողջության համար», – ասաց Պողոսյանը։

Այսպիսով` առողջապահական անվտանգությունը պահվում է «ձգված լարի» վրա, իսկ դրա տակ՝ անձնական որոշումների եւ անհամարժեք կադրերի շղթա է՝ մարդկային ճակատագրեր որոշող»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից

Ձեզ գուցե հետաքրքրի