Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:40 23-05-2025

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ուկրաինական գերությունից Ռուսաստան է վերադարձվել 270 ռազմագերի և 120 խաղաղ բնակիչ։ Մոսկվան նաև Կիևին է հանձնել 270 զինվորականի և 120 քաղաքացիական անձի՝ գերիների փոխանակման շրջանակներում:

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ինչպես նշվում է, փոխանակումը տեղի է ունեցել Ստամբուլում կողմերի միջև ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում։ Առաջիկա օրերին նախատեսվում է շարունակել գերիների լայնածավալ փոխանակումը Ուկրաինայի հետ։

Ներկայումս գերությունից վերադարձած ռուս զինվորականներն ու քաղաքացիական անձինք գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Դրանք շուտով կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հաստատել է, որ Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման առաջին փուլը տեղի է ունեցել այսօր։ Դրա շրջանակներում Ուկրաինա է վերադարձել 390 մարդ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան