Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:03 23-05-2025

Շատերի մուրազը փորն է մնալու. Վարդան Ղուկասյանը` ՔՊ-ական ավագանուն

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել են կարևոր որոշումներ, որոնք հետաձգվել էին նախորդ տարվա հոկտեմբերից Գյումրիի քաղաքապետարանում առաջացած կառավարման ճգնաժամի պատճառով։

Օրակարգային հարցերից մեկն էլ վերաբերվում էր Գյումրիի պատմական միջուկում գտնվող «Ճերմակ հիվանդանոցի» շենքը օտարելու որոշումը ուժը կորցրած ճանաչելուն։

Քաղաքապետարանը որոշել է, որ շենքը վերադարձվի քաղաքին և ծառայի որպես հիվանդանոց։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասում է, որ Գյումրին մեկ հիվանդանոց ունի, որը քիչ է քաղաքի համար։

ՔՊ-ականները առարկություններ ունեին որոշման հետ կապված, ավելին` Գյումրիի ավագանու ՔՊ-ական ավագանի Քնարիկ Հարությունյանը Վարդան Ղուկասյանին առաջարկեց, որ նույն ձևով փորձեն քաղաքին վերադարձնել քաղաքի սեփականությունը։ Ղուկասյանին հիշեցրեց, որ այդ մասով քրեական գործեր են հարուցված։ Վարդան Ղուկասյանը ասաց, որ դրանք իրեն չեն վախեցնում։

«Շատերի մուրազը փորն է մնալու»,- ընդգծեց Գյումրիի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ 2023 թ.-ին Գյումրիի ավագանու կողմից որոշվել էր հիվանդանոցի շենքը վարձակալության տրամադրել, հանրային լսում էր տեղի ունեցել, քննարկվել 3 հայտ։ Առաջարկվում էր շենքը որպես բուժհաստատություն շահագործել կամ դարձնել հյուրանոց:

Քաղաքապետարանի կողմից անցած տարվա մայիսին լսել են երեք հայտատուների առաջարկներն էլ, բայց այդպես էլ իբր չեն գտել ամենաշահավետ առաջարկը։ Շուրջ 2400 քառակուսի մետր մակերես ունեցող շենքը և 6000 քառակուսի մետր հողատարածքը գնահատվել են 750 մլն դրամ, աճուրդի մեկնարկային գին սահմանվել է 1 մլրդ 100 մլն դրամը։

Տևական ժամանակ շենքով հետաքրքրվածների անուններ հնչեցին․ շրջանառվում էր դաշնակցական բժիշկ Աշոտ Կուրղինյանի անունը, որը Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի մտերիմներից է։ Հետո եղան նաեւ խոսակցություններ, որ դաշնակցական բժշկի հետ իշխանությունը ընդհանուր հայտարարի չի եկել։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը