copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:17 23-05-2025

Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բանակը համալրելու համար ոչ թե պատժողական քաղաքականություն պետք է որդեգրել, այլ խրախուսական: Ինչ ենք ուզում անել, նոր ծնված երեխային ասում ենք դու գումարային պարտքով ես ծնվում: Հակառակը պետք է անել, ով մեկ տարի ծառայի ստանա 10 միլիոն, երկու տարի ծառայի՝ 20 միլիոն: Պետություն-քաղաքացի հարաբերությունում փոխադարձ պարտավորության կապը պետք է ամրագրել, պետություն ես քեզ տալիս եմ զինվոր, դու էլ զինվորի կյանքը բարելավի: Բոլորիս էլ հայտնի է, որ բանակի համալրման խնդիր ունենք, բայց սա լավագույն լուծումը չէ: Գույքային տարբերակում դնելով՝ հասարակությունն ու բանակը բաժանում ենք աղքատների ու հարուստների: Խորը վերլուծեք, փոփոխությամբ արտագաղթը չխթանեք ավելի:


Բացի այդ, փոփոխությունը հակասահմանադրական է, որի մասին գրված է հենց ԱԺ կողմից տրված եզրակացությունում: Ինչպես քաղաքացիություն ստանալը, այնպես նաև դադարեցնելը անձի սահմանադրական իրավունքն է: Գույքային խտրականությամբ արգելվում է տարբերակում դնել. ով հարուստ է, իրավունք ունի փոխել քաղաքացիությունը, ով աղքատ է ծառայի հարուստներին»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում