copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:04 22-05-2025

Երևանում 49-ամյա տղամարդու են դանակահարել. նա տեղափոխվել է հիվանդանոց. 20-ամյա կասկածյալը որոնվում է. shamshyan.com

Մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասից «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «ԱրթՄեդ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 49-ամյա Տ. Հ․-ն։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասի 48 շենքի բնակարաններից մեկում Տ. Հ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է ոմն Մելսոյի հետ, որի ժամանակ վերջինս սուր կտրող ծակող առարկայով մեկ անգամ հարվածել է Տ. Հ․-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելով և ձեռնակված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Մելսոն հանդիսանում է 20-ամյա Մելսիկ Ա․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը