Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:40 20-05-2025

Ավտոբուսի վարորդը կնոջն արցախցի լինելու պատճառով իջեցրել է, զուտ, որ ասել է՝ դանդաղ քշի

Որևէ տեսակի խտրական վերաբերմունք ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ մեր որևէ աշխատակից իրավունք չունի թույլ տալ, և ոչ միայն ՀՀ քաղաքացու նկատմամբ, այլև առհասարակ յուրաքանչյուր մարդու: Նման խտրական վերաբերմունքն անընդունելի է: Այդ մասին, այսօր՝ մայիսի 20–ին, Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամի ներկայացրած միջադեպին, որը տեղի է ունեցել ապրիլի 17-ին քաղաքային տրանսպորտում, որին, սակայն, ցայսօր արձագանք չի եղել:

Ըստ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի՝ տրանսպորտի վարորդը ուղևորին ԼՂ-ից լինելու պատճառով իջեցրել է ավտոբուսից՝ կնոջ հասցեին բարձրաձայն ատելության խոսք ասելով: Իսկ միջադեպի պատճառը եղել է այն, որ քաղաքացին վարորդին նկատողություն է արել արագ վարելու համար: Ավագանու անդամը հետաքրքրվեց՝ վարորդը պատժվե՞լ է կամ պատժվելո՞ւ է:

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ նոր է տեղեկանում դեպքից, ապա հիշեցրեց, որ երեկ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել է վարորդների՝ աշխատանքի ընդունելության տրամաբանությունը փոխելու հարցը:

«Ես անձամբ մոնիտորինգ եմ անում թեժ գծով և «Ակտիվ քաղաքացի» հավելվածով կոնկրետ վարորդների վարվելակերպի հետ կապված բողոքների քանակի մասով, և այստեղ ունենք նվազում, ինչը իհարկե, չի բացառում, որ առանձին դեպքեր կարող են լինել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վերահսկողական մեխանիզմներին՝ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ լայվ ռեժիմով հետևում են տրանսպորտում տեղի ունեցող միջադեպերին, տեղի ունեցածը տեսաձայնագրվում է, ինչը թույլ կտա այդ դեպքը ևս ուսումնասիրել:

«Եթե ամեն դեպքում խտրական խոսք է հնչել, չեմ կարծում, որ կարող է լինել որևէ արդարացում, և պատասխանատվության համապատասխան միջոցը վրա կհասնի»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին