Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:43 20-05-2025

Գահավիժող վարկանիշի ֆոնին իշխանությունը նախկիններին է հիշել. Մանուկ Սուքիասյան

«Ակնհայտ է, որ իշխանությունները ջղաձգումների մեջ են։ Վերևներից եկած հրահանգներով փորձում են շեղել բուն օրակարգը։ Պատասխանատվության օդը հասել է նրանց դռանը։ Թաղապետարանում ծեծուջարդ, մեքենայի հրկիզում, օդում կախված անպատասխան հարցեր, գահավիժող վարկանիշ, և դրա փոխարեն՝ կրկին նախկինների թեման՝ «բա նախկինները սենց էին, նենց էին»։ Այլ բան հանրությանը մատուցել պարզապես չունեն», – Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա ընդգծեց, որ արդեն 7 տարի է՝ իշխանության է ՔՊ-ն, և բոլոր բացահայտումների ու ձախողումների պատասխանատվությունն իրենց վրա է։

Սուքիասյանը խոսեց նաև նույն խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրելու դեպքի մասին։ «Ասում են՝ այդ մեքենան որտեղի՞ց։ Այսպես են արձագանքում իշխանությունները նման ողբերգությանը։ Սակայն վստահ եմ՝ այս ամենի պատվիրատուները կգտնվեն», – հավելեց նա։

Նշենք, որ դեպքի առնչությամբ կա մեկ կալանավորված անձ, սակայն նա հրաժարվում է բացահայտումներ անել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է