copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:05 19-05-2025

Պահպանելու փոխարեն՝ փչացնել. ջարդած ծառը՝ Պուշկինի դպրոցի հարևանությամբ. թարմացված

Oragir.News-ի տեսախցիկը Ալ. Պուշկինի անվան դպրոցի հարևանությամբ ֆիքսել է ջարդած ծառ:

Լուսանկարներում երևում է, որ ծառից բավականին մեծ ճյուղ է ջարդված, որը մնացել է կախված:

Ցավալի է բնության նկատմամբ նման վերաբերմունքը, հատկապես երբ Երևանում մեծ թափ է ստացել բնակարանային շինարարությունը, մյուս կողմից էլ՝ քաղաքային իշխանությունները իբրև թե նոր ծառեր տնկելու պատրվակով հարյուրավոր ծառեր են հատել, ինչի հետևանքով Երևանում օդի աղտոտվածությունը գերազանցում է թույլատրելի սահմանային նորման:

Պահպանելու փոխարեն շուրջբոլորը ամեն ինչ ավերում են:

Հ.Գ.: Նշենք, որ երեկոյան ծառի ջարդված ճյուղը շարունակում էր ընկած մնալ՝ փակելով մայթը և խոչընդոտելով մարդկանց անցուդարձը: