copy image url
Ավելին 1 տարի առաջ - 13:42 19-05-2025

Տղամարդը սպանել և անդամահատել է իր ծանոթին․ մնացորդները հայտնաբերվել են. RTVI

Մոսկվայում տեղի է ունեցել սարսափելի հանցագործություն․ տղամարդը սպանել է իր ծանոթին, անդամահատել մարմինը և մասերը փաթեթավորել սպորտային պայուսակների մեջ՝ տարածելով դրանք քաղաքի տարբեր հատվածներում։ Այս մասին հաղորդում են ռուսաստանյան իրավապահ մարմինները։

Մարմնի մասերը հայտնաբերվել են Յաուզա այգում և Մենժինսկի փողոցում՝ միմյանցից մոտ 1.5 կմ հեռավորության վրա։ Զոհի ինքնությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել, սակայն նախնական տվյալներով` նա 48 տարեկան տղամարդ է։

Ոստիկանությունը արդեն նույնականացրել է կասկածյալին՝ 1989 թ. ծնված Կիրիլ Վ.-ին` Ուլյանովսկի բնակչին։ Նրա ինքնությունը պարզվել է տեսահսկման տեսագրությունների միջոցով, և ներկայումս նա հարցաքննվում է քննչական մարմինների կողմից։

Իրավապահները շարունակում են դեպքի հանգամանքների մանրամասն քննությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին