copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:24 18-05-2025

Ճանապարհը մեկն է՝ մեզ համար գոյութենական վտանգ ներկայացնող Բաքվի հնարավոր թուլացումը, իսկ լավագույն հեռանկարում՝ ամբողջական տապալումը

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջերս մեզանում կարելի է հանդիպել, ըստ իս, արմատապես սխալ մի տեսակետի, թե Արցախի կորստից հետո պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության գոյության և զարգացման տեսլականն ընդհանրապես՝ գնալ, այսպես կոչված, «չորրորդ հանրապետության», որն, ի դեպ, ոմանց ուղեղում, պատկերավոր ասած, բացառապես «առատ երշիկի երկիր» է։

Նշված սխալը գալիս է այն սկզբնապես ոչ ճշգրիտ ընկալումից, թե Հայաստանի Հանրապետությունն, ի հաշիվ սեփական շահի, տասնամյակներ շարունակ սպասարկել է արցախյան հիմնախնդիրը, ուստի պետք է վերանայվի մեր պետության գործառութային իմաստն ամբողջովին։

Իրականում նման բան չկա՝ Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության և Հայկական լեռնաշխարհի արևելյան անկյունում՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններում, մնացած հայության անվտանգության միասնական և նույնական խնդիրը, որը ցանկացած պետության առաջնային պարտականություններից է։

Այժմ արդեն հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական նկրտումների ակնհայտ խորապատկերին պարզ է, որ թշնամու համար առնվազն չի եղել, առանձին վերցրած, Արցախի հարց, այլ եղել է հենց միասնական հայկական խնդիր, որի արցախյան հատվածի «լուծումից» հետո, այժմ հերթը հայաստանյան մասինն է։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության համար անվտանգության ապահովման խնդիրը չի փոխվել, այլ զուտ էլ ավելի է բարդացել, իսկ այն լիարժեքորեն լուծելու համար կա մեկ ճանապարհ՝ մեզ համար գոյութենական վտանգ ներկայացնող Բաքվի բարբարոսական վարչախմբի հնարավոր թուլացումը, իսկ լավագույն հեռանկարում՝ ամբողջական տապալումը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել