copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:30 17-05-2025

5 տարի է գործով վճիռ չկա. «Մարտի 1»-ի գործով տուժողի հոր սպանության գործի քննությունը շարունակվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «5 տարի է, ինչ Երեւան քաղաքի դատարանը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ քննվում է «Մարտի 1»-ի գործով տուժողի հոր սպանության գործը։ 5 տարի է այս գործով չկա վճիռ, ու հարց է, թե երբ այս աղմկահարույց քրեական վարույթով վճիռ կկայացվի։ Իսկ ահա գործով մյուս կասկածյալի առնչությամբ նախաքննական մարմինը լռում է։

Դատելով իրավիճակից՝ իրավապահները այդպես էլ չեն գտել ենթադրյալ մյուս հանցագործին։

Իսկ ինչ էր եղել 5 տարի առաջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Զորիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գրիգոր Բողոջոջյանի հետ 2019թ. հունիսի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, գտնվելով Երեւան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 59-րդ հասցեում, որպես ուղեւոր նստել է նույն հասցեի դիմաց կայանված Սարգիս Աղաբեկի Ավագյանի կողմից շահագործվող «Պեժո» մակնիշի CB-292-FA համարանիշի տաքսի ավտոմեքենան։

Ավտոմեքենայի սրահում, քննությամբ դեռեւս չպարզված հարցի վերաբերյալ, վերջիններս վիճաբանել են Սարգիս Ավագյանի հետ, ապա անձնական փոխհարաբերությունները պարզելու նպատակով իջել են ավտոմեքենայից եւ նույն վայրում՝ մայթեզրին, հրահրել վիճաբանություն, այնուհետեւ վիճաբանելով՝ շարժվել են Երեւան քաղաքի Տիգրան Մեծի եւ Գլինկայի փողոցների հատման վայր, որտեղ վիճաբանությունը վերածվել է փոխադարձ ծեծկռտուքի, որի ընթացքում Զորիկ Մանուկյանը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել Սարգիս Ավագյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս, ինչի հետեւանքով նա մահացավ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում