copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:43 15-05-2025

ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը (տեսանյութ)

Մայիսի 10-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ընթացքում 50 արտիստի պատկերազարդած հավկիթ-օդապարիկների ցուցահանդեսի բացումը։ Վաճառված աշխատանքների հասույթի մի մասը փոխանցվելու է «Հույսի կամուրջ» բարեգործական հիմնադրամին՝ անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն ընձեռելով կրթություն ստանալ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։

«Ֆեսթի հիմնական գաղափարն է ստեղծել երկխոսություն հանրության և նկարիչների միջև, նկարիչներին հանել փակ տարածքից՝ իրենց արվեստանոցային տարածքից: Բացի այդ, սա շատ շքեղ, գունավոր և վառ տոն է մեր քաղաքի համար», - նշել է արվեստագետ Էմմա Դիլանյանը:

Հավկիթ-օդապարիկներն ունեն հատուկ խորհրդանիշ՝ իրենց հետ վեր տանելու երեխաների երազանքներն ու իրագործելու դրանք։ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշել է, որ սա բացառիկ հնարավորություն է երեխաների համար․

«Կրկին շնորհակալ եմ, որ որոշվեց գործընկեր ընտրել «Հույսի կամուրջին»՝ հաշվի առնելով կազմակերպության ինչպես հեղինակությունը, այնպես էլ իսկապես նվիրվածությունն իր շահառուներին՝ ապահովելու նրանց համար որակյալ կրթություն, աշխատանք և արժանապատիվ կյանք», - ասել է նա:

Ցուցադրված հավկիթներն ինքնատիպ արվեստի գործեր են, որոնց միջոցով արտիստները փոխանցել են իրենց մտորումները կյանքի, խաղաղության, ազգային ավանդույթների և բազմաթիվ այլ թեմաների մասին:

Fastex-ն ուրախ է աջակցել նմանօրինակ իրադարձություններին, որոնք ոչ միայն մշակութային նշանակություն ունեն, այլև սոցիալական կարևորագույն խնդիր են լուծում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում