Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:16 15-05-2025

Երևանում ճանապարհը չզիջելու պատճառով Opel-ի և Mercedes-ի վարորդները վիճել են, հայհոյել իրար, ուղևորը ոտքով հարվածել է մյուս մեքենայի դռանը. shamshyan.com

Ապրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նույն օրը ժամը 18։45-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցի և Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի հատման վայրում «Opel» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջև առաջացել է վիճաբանություն:

Ոստիկանների կողմից կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 10-ին՝ ժամը 18։45-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոցի և Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի հատման վայրում ավտոմեքենաների երթևեկության և փոխադարձ ճանապարհ չզիջելու հետ կապված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Ի․-ի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 24-ամյա Մուշեղ Մ․-ի միջև առաջացել է վիճաբանութուն, որի ժամանակ «Mercedes»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 18-ամյա Էրիկ Մ․-ն ոտքով հարվածել է «Opel»-ի վարորդի դռանը և ձախ կողային հայելուն, միաժամանակ Արթուր Ի․-ն և Մուշեղ Մ․-ն հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, այդ կերպ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով խախտել են համակեցության կանոնները, մարդկանց անդորրը, խոչընդոտել հասարակության բնականոն աշխատանքը և երթևեկության կանոնները:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի