Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:19 14-05-2025

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։

Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։

«Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր է…. Ես չգիտեմ, թե արդյոք նա այնտեղ կլինի, եթե ես այնտեղ չլինեմ։ Մենք դա կպարզենք»,- նշել է նա։

Թրամփը հայտնել է, որ մայիսի 15-ին, երբ Ստամբուլում նախատեսվում են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններ, նա արդեն իսկ ծրագրել էր այց ԱՄԷ։

«Մենք ունենք շատ հագեցած գրաֆիկ։ Հիմա դա չի նշանակում, որ ես չէի անի դա շատ կյանքեր փրկելու համար, ապա վերադառնայի»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ներկա կլինի մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններին։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել