Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 14-05-2025

Ոչ մի լրագրողի չեմ վստահում․ մի լրագրող էլ վարչապետն ա․ հարցում

Աննա Հակոբյանը մայիսի 5-ին հրապարակում էր արել, որում նշել էր, որ փնտրում է ամենավստահելի լրագրողին։ Աննա Հակոբյանն այսօր հրապարակում է արել, նշելով, որ ամենավստահելի լրագրողին գտնելու համար ստեղծված հարցմանը այս պահին մասնակցել է 286 մարդ։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղեց․ «Ո՞վ է ամենավստահելի լրագրողը»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ լրագրողներից ոչ ոքի չի վստահում։

«Ոչ մեկ, չեմ վստահում, մի լրագրող էլ հենա վարչապետ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի կարող ասել։

«Չգիտեմ, չեմ էլ ճանաչում»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ամեն մեկն իր շահն է հետապնդում։

«Նույն մարդն էսօր ասում ա մեկի օգտին, մյուս օրը շուռ ա գալի էդ նույն մարդին փնովում ա։ Առաջվա լրագրողները չեն, հիմա միայան գումարն ա որոշում»,- ասաց նա։

«Դուք»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Հարցվածներից մեկն էլ ասաց, որ չի վստահում ոչ ոքին։

«Մի մասը սուտ ա գրում, մի մասը մեկին հավատարմություն ա անում, դրա համար էլ չեմ կարդում էլ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել