Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 13:50 14-05-2025

Աշխարհի հին կարգը մահանում է, նորը դեռ չի ծնվել, անցումային շրջանը ուղեկցվում է տարբեր պատերազմներով

Եվրոպային խորհուրդ են տալիս ընդհանուր լեզու գտնել Թրամփի Ամերիկայի հետ։ Բեռլինում կայացած գերմանա-ամերիկյան «Ատլանտյան կամուրջ» (Atlantik-Brücke) համաժողովի մասնակիցները քննարկել են Հին աշխարհի և ԱՄՆ-ի հարաբերությունները՝ ՌԴ-ի՝ Ուկրաինայում սանձազերծած պատերազմի և դարաշրջանի փոփոխությունների ֆոնին։

ԱՄՆ նախկին հատուկ դեսպանորդը Ուկրաինայում՝ Քուրթ Վոլքերը, աջակցել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի որոշմանը՝ «ուժեղացնել ճնշումները» Ռուսաստանի վրա՝ նոր պատժամիջոցներով սպառնալով, եթե Մոսկվան չհամաձայնի 30-օրյա հրադադարին։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Հերբերտ Մակմասթերն էլ «խելացի քայլ» է համարել ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և եվրոպական երեք առաջնորդների՝ մայիսի 10-ին Կիև կատարած այցի ժամանակ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազանգը։ Գեներալն առաջարկել է Եվրոպային շարունակել դիվանագիտական ճնշումը Մոսկվայի վրա՝ չմոռանալով ներդրումները ռազմական արդյունաբերության մեջ։

Գերմանացի մասնակիցները փորձել են հասկանալ՝ ինչպես կզարգանան հարաբերությունները ԱՄՆ-ի հետ Թրամփի պաշտոնավարման ընթացքում, և որ ուղղությամբ է շարժվում արևմտյան աշխարհը։ Գերմանական Բունդեսթագի պատգամավոր Նորբերտ Ռյոտգենը (ՔԴՄ) կարծիք է հայտնել, որ հին կարգը մահանում է, իսկ նորը դեռ չի ծնվել, և այս անցումային շրջանը ուղեկցվում է տարբեր մակարդակի պատերազմներով։ Գերմանացի մյուս պատգամավոր Օմիդ Նուրիպուրը («Կանաչներ» կուսակցությունից) ասել է, որ Եվրոպան ապրում է «հետվստահության» պայմաններում, այսինքն՝ այլևս հնարավոր չէ հույս դնել Վաշինգտոնի վրա։ Սակայն «Գերմանական մարշալի հիմնադրամի» փոխնախագահ Կլաուդիա Մայորն ընդգծել է, որ Եվրոպան «չի կարող առանց ԱՄՆ-ի մեկուսացնել Ռուսաստանին»։

Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Կուպչանը նշել է, որ Թրամփի ֆենոմենը, փաստորեն, նշանակում է ԱՄՆ-ի վերադարձ մեկուսացման քաղաքականությանը՝ մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Միևնույն ժամանակ, ամերիկացի քաղաքական վերլուծաբանը համոզված է, որ Թրամփը հազիվ թե քանդի ՆԱՏՕ-ն կամ թողնի Ուկրաինային։ Կուպչանը խորհուրդ է տալիս Եվրոպային «ձեռքերը չլվանալ», այլ փորձել ընդհանուր լեզու գտնել նոր Ամերիկայի հետ՝ հատկապես տնտեսության ոլորտում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել