copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:41 13-05-2025

Վարդան Ղուկասյանը հանդես է եկել ուղերձով

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ զինվորական ծառայության բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությանը։

Ուղերձում Վարդան Ղուկասյանը նշել է․ «Ես իմացա, որ նախաձեռնվել է օրենք՝ ծառայությունից գումարով ազատվելու։ Սիրելի երիտասարդներ, ստացվում է, որ գնալ բանակ, ծառայել, վիրավորվել, զոհվել, կտտանքների ենթարկվել անպատասխանատու հրամանատարության կողմից, վերաբերվում է միայն չունևոր խավին, իսկ ունևոր խավը գումարը պետք է տա, գնա, նստի օբյեկտներում և նարգիլա ծխի։ Ես ուզում եմ դիմել բոլոր այն երիտասարդներին, որոնց մեջ կա մի փոքր հայրենասիրություն, չեք վհատվում, այդ օրենքը կգործի շատ կարճ ժամանակ, ես վստահեցնում եմ, որ չեղարկելու եմ այդ օրենքը, և բոլոր այն անձինք, ովքեր վճարել են այդ գումարները, դա կվերադարձվի իրենց, և իրենք կգնան ու կծառայեն ՀՀ ԶՈՒ-ում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին