copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:01 13-05-2025

Ռուսաստանի նախագահը ժամանակ է ձգում և փորձում է շեղել Թրամփի ուշադրությունը

Պուտինը, կարծես, պատրաստ է խոսել խաղաղության մասին այնքան ժամանակ, քանի դեռ կարող է միաժամանակ շարունակել հարձակումները. գերմանական մեդիայի վերլուծաբանները քննադատում են Պուտինի նախաձեռնությունը՝ Ուկրաինայի հետ Ստամբուլում ուղղակի բանակցություններ վերսկսելու վերաբերյալ։ Նրանց կարծիքով` Ռուսաստանի նախագահը ժամանակ է ձգում և փորձում է շեղել Դոնալդ Թրամփի ուշադրությունը Կրեմլի անզիջում դիրքորոշումից։

Այսպես` աջակողմյան պահպանողական Frankfurter Allgemeine Zeitung-ի հրատարակիչ Բերտոլդ Կոլերը կարծում է, որ ՌԴ նախագահը չի հրաժարվել իր ռազմական նպատակներից։

«Պուտինը չէր լինի Պուտին, եթե Ուկրաինայում նախապայմանների բացակայությամբ կրակը դադարեցնելու պահանջին չպատասխաներ բանակցություններ առաջարկելով՝ նույնպես առանց նախապայմանների։ Այժմ նրա ենթականերն ու Արևմուտքում գործող «օգտակար հիմարները» կարող են գովել նրան այն բանի համար, որ նույնիսկ պատրաստ է բանակցել Կիևի այսպես կոչված «ֆաշիստների» հետ՝ փոխարենը հետևելու իր հստակ հայտարարած նպատակին՝ նրանց ոչնչացման ծրագրին»,- կանխատեսում է Կոլերը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել