copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:53 12-05-2025

Հանուն ԵՄ-ին ինտեգրման «սրբազան գործի» թաղապետը խոշտանգել է ակտիվիստի. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով

Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե օրենքն ընդունելուց հետո անդամակցության ուղղությամբ գործնական ինչ քայլեր են արվում:

Այլ խոսքով, Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին՝ անդամակցության հարցով: Եթե անկեղծ, ապա Հայաստանում օրենքի ընդունման փաստին անտարբերությամբ արձագանքեցին նաև Բրյուսելից:

Ի սկզբանե ակնհայտ էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության օրակարգ գոյություն չունի, դա ավելի ակնհայտ դարձավ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից և Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո:

Բայց Փաշինյանն իներցիայով շարունակում է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու արկածախնդիր քաղաքականությունը:

Դա Հայաստանը չի մոտեցնում ԵՄ-ին, բայց երկու այլ փաստեր արձանագրվում են՝ տոկսիկ բաղադրիչը մեծանում է հայ-ռուսական հարաբերություններում և Նիկոլ Փաշինյանի կաբինետն ապօրինություն է թույլ տալիս՝ չկատարելով ԱԺ կողմից ընդունված օրենքը:

Բայց հանուն արդարության՝ ԵՄ-ին ինտեգրման մասին դրա նախաձեռնողները, օրենքն ընդունելուց հետո, մեկ անգամ հիշել են: Պարզվել է, որ հանուն այդ «սրբազան գործի» Մասիվի թաղապետը խոշտանգել է ընդդիմադիր ակտիվիստի»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում