Ներքին Տեսանյութ Հայ դավաճաններ 1 տարի առաջ - 20:45 11-05-2025

Հայ դավաճաններ. Ինչպես է Դավիթ Բեկը պատժում վախկոտ Պապ զորավարին

1722–1730 թվականներին Սյունիքում ծավալվեց ազատագրական պայքար, որի հիմնական նպատակն էր կանգնեցնել թուրքական ներխուժումը դեպի Արևելյան Հայաստան և ազատել Սյունիքը օտարներից։ 1722 թվականի վերջին Դավիթ Բեկը մի խումբ զինվորների հետ ժամանում է Սյունիք։ Բացի նրա քաջությունից ու հերոսական պայքարից, ժամանակակիցները և պատմիչները շեշտում են նաև Դավիթ Բեկի խիստ բնավորությունը, կարգապահությունը, ինչպես նաև տեղական բոլոր ուժերին համախմբելու կարողությունը:

Դավիթ Բեկը շատ խիստ էր հատկապես նրանց նկատմաբ, ովքեր չէին ցանկանում միաբան լինել և ընդհանրական ուժերով դուրս մղել թշնամուն Սյունիքից: Դավիթ Բեկն իր միաբանության կոչին չհետևողների հետ ևս շատ խիստ է վարվում: Այս մասին պատմիչ Լեոն մասնավորապես գրում է. «Հալիձորի Մելիք Փարսադանն ու նրա փեսա Տեր-Ավետիքը, սկզբում չկամեցան միանալ ապստամբությանը և անտես արին Դավիթ Բեկի հրավերը: Եվ ահա առաջին հարմար միջոցին Դավիթ Բեկը ձերբակալում է երկուսին, բանտարկում Շնհերի բերդում: Մելիք Ավանի կարգադրությամբ ազատվելով բանտից, մելիքն ու քահանան այլևս անհնազանդ ու անմիաբան չեն: Նրանք մտնում են գործի մեջ և հանդիսանում են, մանավանդ քահանան, հերոսներ բազմաթիվ կռիվների մեջ»: (Լեո, Երկերի ժողովածու, հատոր 5, Երևան, 1986, էջ 474):

Այս ամենը տեսնելով, մի շարք մելիքներ և զինվորականներ միանգամից միանում են Դավիթ Բեկին, քանի որ գիտակցում են հակառակ դեպքում ինչպիսի խիստ միջոցների կարող է դիմել զորավարը: Ներքին դավաճաններին պատժելուց զատ Դավիթ Բեկը չէր հանդուրժում նաև վախկոտությունը, ինչը կնպաստեր թշնամու կողմից հայկական զորքերի նկատմամբ հաղթանակին: Որքան էլ մարտի դաշտում զորավարներն ու զինվորները անվանի լինեին, վախկոտության մեկ դեպքն անգամ բավական էր, որ Դավիթ Բեկը պատժեր նմանատիպ զորավարին:

Անվանի զորավարը չներեց նաև Կալերի Պապ զորավարին, ով թուրքերի դեմ պայքարում դրսևորեց վախկոտություն: «Օրդուբադի կողմից մեծ քանակությամբ թուրքեր հարձակվում են Դաշտուն ավանի վրա: Նրանց դեմ իր զորքով դուրս է գալիս Կալերի Պապ զորավարը, բայց վախկոտի մեկն է դառնում և, տեսնելով թշնամու բազմությունը, վատաբար փախչում է: Դավիթ Բեկը, լսելով այս բանը, անձամբ մի զորաբաժին է տանում թուրքերի դեմ, որոնք կարողացել էին, օգտվելով Պապի վախկոտությունից, ավերել շրջակա հայ գյուղերը: Հարձակվողները փախչում են Դավիթ Բեկի առաջից, բայց հայ զորավարը դրանով չի բավականում: Պապը հարց ու փորձի է կանչվում և իր երկչոտության համար գլխատվում է Դավիթ Բեկի հրամանով: Եվ դեռ պետք է աչքի առաջ ունենալ, որ Պապը դրանից առաջ զորքերի մի լավ առաջնորդ էր հանդիսացել»: (Նույն տեղում, էջ 475):

Այսպես Դավիթ Բեկը չներեց հայ վախկոտ զորավար Պապին և գլխատեց նրան, ում վախկոտության արդյունքում հայկական զորքերը կարող էին պարտություն կրել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին