copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:13 10-05-2025

Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ռուսաստանի պետական հեռուստաընկերության լրագրողը չէր կարող միջահասակ Նիկոլ Փաշինյանին շփոթել բարձրահասակ Իլհամ Ալիևի հետ, որքան էլ Նիկոլի գլխին թուրքի կեպի էր։ Պետական հեռուստաընկերության լրագրողը չէր կարող չիմանալ, որ Ալիևը չեղարկել է Մոսկվա այցը։ Լրագրողը ուղիղ եթերում դիտավորյալ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց որպես Ադրբեջանի նախագահ։

Նիկոլ Փաշինյանին միտումնավոր էին նստեցրել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողքին, ով նախկինում Նիկոլին վիրավորել էր ամենավատ արտահայտություններով։ Զինաստանի ղեկավարը բարևեց Ղազախստանի նախագահ Տոկաևին, սակայն անտեսեց կողքին նստած, բարևելու համար ոտքի կանգնած Նիկոլ Փաշինյանին։

Մոսկվա հայկական զորախումբ չտանելը ո՞ւմ որոշումն էր, ո՞վ է դա ոչ նպատակահարմար համարել, զորախումբ տանելը Հայաստանի շահի տեսանկյունից նպատակահարմար էր։ Նիկոլ Փաշինյանը չի գնացե՞լ, թե՞ չեն հրավիրել Կրեմլում կայացած երեկոյան ընթրիքին։

Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև Հայաստանին նսեմացրին, և միշտ այդպես է լինելու, քանի դեռ Հայաստանի ղեկավարն է արյունալի պատերազմում մեր պարտությամբ հպարտացող, քաղաքական աշխարհայացք, ուղեգիծ, սկզբունքներ չունեցող Նիկոլ Փաշինյանը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը