copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:14 09-05-2025

Բաքվում պահվող լիբանանահայ գերին ավելի քան 15 օր հացադուլ է արել

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել, որովհետև երկու ամսից ավելի նրան չէր թույլատրվում կապ հաստատել ընտանիքի հետ։

Այս մասին X-ի էջում ահազանգում է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։

Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ներկայացրել է Վիգենի վիճակը և կոչ է արել քայլեր ձեռնարկել։

«Վիգեն Էուլջեքջյանը, որը 2020 թվականից Ադրբեջանում պահվում է որպես հայ ռազմագերի, լուռ, բայց խորապես ցավոտ բողոքի ակցիա է անցկացնում հացադուլի միջոցով, որը շարունակվում է արդեն ավելի քան 15 օր։ Նրա պահանջը չափազանց պարզ է՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ մարդկային տարրական կապ, միայն սա է նա փնտրում»,- նշված է նամակում։

Հիշեցնում են, որ Ժնևի կոնվենցիան երաշխավորում է պատերազմի գերիների իրավունքը, այն է` պարբերաբար կապ պահել ընտանիքի հետ։ Սակայն այս իրավունքը ոտնահարվում է։ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մուտք գործել այն հաստատություն, որտեղ պահվում են Վիգենն ու այլ անձինք` կտրելով նրանց կապն արտաքին աշխարհի և սիրելիների հետ։ Ընդգծվում է, որ փետրվարի 21-ից սկսած՝ Բաքվում պահվող քաղաքացիական անձինք զրկված են իրենց ընտանիքների հետ կապից։ Նրանց ընտանիքները որևէ տեղեկություն չունեն սիրելիների մասին՝ որտեղ են, ինչ պայմաններում են պահվում, ինչպես են, նույնիսկ ողջ են արդյոք։

«Հաղորդակցությունից բացի, ձերբակալված անձինք իրավունք ունեն ստանալու անհրաժեշտ պարագաների փաթեթներ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։ Կարմիր խաչի հասանելիության սահմանափակման հետևանքով ընտանիքները տառապանքների մեջ են՝ ստիպված լինելով օգնություն ուղարկել և չիմանալ, թե արդյոք այն կհասնի հասցեատիրոջը»,- նշված է նամակում։

Կառույցը Կարմիր խաչին կոչ է անում գործադրելու դիվանագիտական և մարդասիրական բոլոր հնարավոր գործիքները՝ վերականգնելու հասանելիությունն Ադրբեջանում։ Շեշտվում է՝ հաղորդակցվելու իրավունքի ապահովումը ոչ թե առավելության տրամադրում է, այլ բարոյական և օրինական պարտավորություն։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում