copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:50 08-05-2025

Հիմա աննահանջ աշխատելու, արարելու, մեր հայրենիքի հավերժությանն արժանանալու հանգրվանն է. Րաֆֆի Հովհաննիսյան

ՇՈՒՇԻ-33․ Րաֆֆի Հովհաննիսյան

Հրաշք, հոգեվարք եւ… հարություն։
Մեր ինքնագույն, խորիմաստ ու ամենասեր փարոս-քաղաքը դարերով իր մարմնի վրա եւ հոգու մեջ ապրել է կյանքի մատուցած յուրաքանչյուր եղանակը։ Տանջանք ու բերկրանք, բռնազավթում ու հատուցում, մահ ու կյանք։

Եթե այս աշխարհում կա հավերժություն, այդպես էլ հավատում ենք՝ հենց Շուշին է, առաջին հերթին, որ հավերժ է։ Ինչպես մեր սերնդի օրերին եւ հերոսների արյամբ՝ նա ազատության կարճատեւ շունչն առավ, այդպես էլ շարունակում է խորհրդանշել ամենատարրական, ամենադաժան կենսադասը։

Պատասխանատվությունն ստանձնելու համար է՝ երբեք չչարաշահելու, ուրիշների վրա չբարդելու եւ, կարեւորը, ամեն րոպե, զօրուգիշեր փայփայելու, պահել-պահպանելու համար։

Չկարողացանք։

Հիմա, սակայն, աննահանջ աշխատելու, արարելու, մեր հայրենիքի հավերժությանն արժանանալու հանգրվանն է։ Հարությանը կարելի է միայն այս ճանապարհով հասնել՝ մենք եւ մեր սերունդները։ Ցավի, կսկիծի, նվաստացման ու մատնության դավադիր բառապաշարից այն կողմ՝ այսօր պիտի կոչենք՝ հազար փա՛ռք երկիր պահողներին եւ… հառա՛ջ, «հառա՛ջ, նահատակ ցեղի անմահներ»։

Միաշունչ եւ միակամ՝ կեցցե՛ն Շուշին, Արցախը, Հայաստանը համայն։

Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
8 մայիսի 2025
Երեւան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում