copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:05 08-05-2025

Հյուսիսից եկող քրիստոնյա հսկային այլընտրանք չունենք. ուղերձ՝ հայ կարկառուն փորձանքագետներին

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շքերթները պատմության ընթացքում միշտ ունեցել են ռազմա քաղաքական խորհդանշական իմաստ: Հիշենք հռոմեական զորավարների ճոխ շքերթները արշավանքներից հետո: Դրանց մասնակցող թագավորները ըստ հերթականության ցուցադրում էին իրենց հավատարմությունը աշխարհակալ Հռոմին:

Հետագայում և մինչև այժմ այս ավանդույթը պահպանում է իր նշանակությունը: Մեծ Հաղթանակի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսությունները և զինվորական շքերթը Մոսկվայում այժմ ձեռք է բերել նաև գլոբալ աշխարհաքաղաքական իմաստ: Այն ի ցույց է դնում ներկա միջազգային կարգի համապատկերը: ԱՄՆ-ը և նրա դաշնակից պետությունների առաջնորդները Մոսկվայում չեն լինի:

Արևմուտք բևեռը չնայած ԱՄՆ-ԵՄ միջև ներկա տարաձայնություներին և ԵՄ ներսում առկա ճաքերին/Հունգարիա, Սլովակիա/՝ դեռ կարողանում է պահպանել միասնականությունը ՌԴ-ի նկատմամբ կիրառվող քաղաքականությամբ: Այս բևեռի ռազմա-տնտեսական պոտենցիալը ահռելի է, բայց բավարար չէ միաբևեռ աշխարհակարգը իրականություն դարձնելու համար: Ինչու՞: Հաղթանակի շքերթին որպես բարեկամ և դաշնակից Պուտինի կողքին կլինեն մոտ 30 պետությունների առաջնորդներ կամ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ամենակարևորը՝ այնտեղ կլինի Սի Ծինփինը: Իսկ որ Չինաստանը աշխարհի կեսն է, բոլորս գիտենք: Գումարած Հետխորհրդային երկրներ, Վիետնամ, Հնդկաստան, Բրազիլիա, որը ևս խոսուն փաստարկ է:

Մայիսի 9-ի շքերթը կարծես ապացուցում է «Եռակենտրոն աշխարհակարգ (Արևմուտք, Չինաստան, ՌԴ) իր ենթահամակարգերով» նախորդ գրառումներում առաջադրված թեզի հավանականությունը: Շքերթը նաև ապացուցում է, որ տապալվել են Ռուսաստանին մեծ տերությունների շարքից հանելու, մեկուսացնելու և մասնատելու արևմտյան ստրատեգների և հատկապես բայդենյան վարչակարգի քաղաքական առաջնահերթությունները: Իհարկե նոր աշխարհակարգի հիմքը դրվում է Պեկինում կամ «բոլոր ճանապարհները տանում են Պեկին», որովհետև Չինաստանի չմասնակցելը ՌԴ-ի նկատմամբ կիրառվող դրակոնյան պատժամիջոցներին, դարձավ որոշիչ:

Քաղաքական և քաղաքագիտական դիտանկյունից ՀՀ վարչապետի մասնակցությունը ճիշտ որոշում է, այն համապատասխանում է մեր երկրի տնտեսական ևռազմաքաղաքական շահերին: Քաղաքական դիրքորոշումները արժեքավոր են միայն այն դեպքում, երբ առկա է մերկ հաշվարկը և պրագմատիզմը:

Չկան հավերժական թշնամիներ և բարեկամներ, դրանց տեղերը կարող են փոխվել, բայց հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք: Առավոտյան ուղերձ «ռուսական խորտակվող նավի» մասին հայեցակարգի հեղինակ հայ կարկառուն ռահվիրա փորձանքագետներին»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը