copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:16 06-05-2025

Հութիները կշարունակեն հարձակումները Իսրայելի վրա, քանի չի դադարել ցեղասպանությունը Գազայում

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները մտադիր են շարունակել հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելական բանակը չի դադարեցրել իր գործողությունները Գազայի հատվածում։

Այս մասին ասված է Եմենի ապստամբների կողմից ձեւավորված կառավարության հայտարարության մեջ։

«Մենք չենք կարող պարզապես հետևել, թե ինչպես է իսրայելական թշնամին ցեղասպանություն իրականացնում Գազայի հատվածում, և մենք չենք կարող աչք փակել մեր ումմայի արժանապատվությունը ոտնահարելու վրա։
Զինված ուժերի գործողությունները կշարունակվեն, Եմենի աջակցությունը Պաղեստինին չի դադարի, քանի դեռ ագրեսիան չի դադարեցվել և Գազայի շրջափակումը չեղարկվել»,- մեջբերում է հութիների խոսքերը ապստամբների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը:

Ինչպես նշել է Եմենի ապստամբների շարժման քաղբյուրոն, «Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան անպատասխան չի մնա և չի խանգարի Եմենին շարունակել աջակցել Գազայի հատվածին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը