copy image url
Ավելին 1 տարի առաջ - 17:18 06-05-2025

Հնդկաստանում ընձառյուծը երեխային խլել է մոր ձեռքից ապա հոշոտել

Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգի Մանա Կաբհրա գյուղում ընձառյուծը հարձակվել է կնոջ և նրա երեխայի վրա, ապա խլել է երեխային՝ փախչելով դեպի կիրճ։

Երեխան հետագայում հայտնաբերվել է՝ հոշոտված, պարանոցի խորը վերքերով, նրան փրկել չի հաջողվել։ Անտառային վարչությունը տարածքում տեղադրել է երեք թակարդ՝ գիշատչին գտնելու նպատակով։ Տեղի իշխանությունները հայտարարել են պարեկային ծառայությունների ակտիվացման մասին։

Պաշտոնյաները նշում են, որ Հնդկաստանում վայրի կենդանիների կողմից նման հարձակումների թիվը գնալով աճում է։ Եթե երկու տասնամյակ առաջ տարեկան գրանցվում էր շուրջ 55-60 դեպք, ապա այժմ այդ թիվը հասել է 250-300-ի։

Ավելի վաղ ևս գրանցվել էր նման դեպք, երբ ընձառյուծի հարձակման հետևանքով մի աղջիկ մահացել էր իր տան մոտ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին