Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 13:35 06-05-2025

Անկրկնելի Թրամփը, Շոլցի հրաժեշտը, Քանյեն կողոպտում է, Colgate-ը վտանգավոր է. Միջազգային մամուլ

Օլաֆ Շոլցը կանցլերի պաշտոնին հրաժեշտ է տվել Գերմանիայի զինված ուժերի նվագախմբի ուղեկցությամբ։ Հանդիսավոր արարողությունը՝ ջահերով և նվագախմբով, պրուսական ավանդույթի մաս է կազմում և Գերմանիայում համարվում է բարձրագույն զինվորական պատիվ, որը տրվում է նշանավոր քաղաքական գործիչներին։ Նման կերպ են հրաժեշտ տալիս կանցլերներին, նախագահներին, պաշտպանության նախարարներին։ Ամեն մեկը ընտրում է երեք երաժշտական ստեղծագործություն իր ճաշակով։ Օլաֆ Շոլցի նվագացանկում եղել են տարբեր դարաշրջանների դասական գործեր՝ Բիթլզ խմբի «In My Life» երգը, Բախի մի կոնցերտի հատված և Արեթա Ֆրանկլինի «Respect» երգը։ Այս մասին հաղորդում է Deutche Welle-ն: Colgate Total Clean Mint ատամի մածուկը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար։ Վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ օգտատերեր զանգվածաբար բողոքում էին, որ ատամի մածուկը օգտագործելուց հետո առաջանում է բերանի խոռոչի լորձաթաղանթի, լնդերի խոց, այրոց, բորբոքումներ և այտուցներ։ Այս մասին հայտնում է RBK-ն։

Տոկիոյում զբոսնելիս ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է յուրահատուկ կերպով վարվել պապարացիների հետ՝ պարզապես վերցնելով նրանցից մեկի հեծանիվը։ Այս մասին կիսվել է Reddit-ի օգտատերերից մեկը։
Այս և միջազգային մամուլի մյուս ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին