Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:20 05-05-2025

Մարմարիկում 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են․ նոր մանրամասներ 

Մարմարիկում որոնվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքերը դեռ շարունակվում են․ նոր մանրամասներ

Արդեն երկրորոդ օրն է՝ Հրազդան խոշորացված համայնքի Մարմարիկ գետի երկայնքով որոնում են 2-ամյա երեխայի:

Կասկածներ կան, որ երեխան ընկել է Մարմարիկ գետը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց Մարմարիկի վարչական ղեկավար Արթուր Քարամյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռ երեկվանից մեկնարկած որոնողական աշխատանքերը շարունակվում են նաև այսօր։

«Մի քանի երեխայի հետ բակում խաղալիս է եղել երեխան, հետո նրանց տեսադաշտից կորել է։ Միայն քույրն է տեսել, որ եղբայրը գնացել է գետի ուղղությամբ։ Ուրիշ վարկած լինել չի կարող, պարզապես երկու տարեկան երեխան չէր կարող քայլելով այդքան գնալ։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, ոչ մի նորություն չկա։ Հատիկ-հատիկ ծառերի, քարերի արանքերով փնտրում են երեխային»,- հայտնեց Քարամյանը։

Մեր տեղեկություններով՝ ծնողները բացառում են, որ երեխան գետն է ընկել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան