Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:42 05-05-2025

Երբ դրականի մասին չենք խոսում, սկսում են ճկույթով ասֆալտ քերել․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվել է Նոր Նորքի Սբ․ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում կառուցված կասկադային համալիրին։ Կառուցվել է 224 աստիճանահարթակ, մանկական խաղահրապարակ։

Արձագանքելով աշխատանքներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե քաղաքապետարանը, նախորդ ժամանակաշրջանների համեմատ, բազմապատկել է իր աշխատանքները. «Նմանատիպ բարեկարգման աշխատանքները դարձել են սովորական»։

Նա շնորհակալություն է հայտնել այս ծրագրում ներգրավված անձանց. «Այնտեղ 6-7 հա տարածքում իրականացրել ենք ծառատունկ, իրականացրել ենք ոռոգման համակարգի աշխատանքներ»։

Նա նշել է, թե այն ծավալի աշխատանքը, որ անում է քաղաքապետարանը, որևէ տասնամյակի կամ քսանամյակի հետ համեմատելը դժվար է. «Այդտեղ այդ ծավալի աշխատանքների մեջ լինում են նաև խնդրահարույց հարցեր։ Ունենք մանկապարտեզներ, այգիներ, որտեղ դժվար է պրոցեսը գնում։ Բայց երբ դրականի մասին շատ չենք խոսում, չենք թմբկահարում, սկսում են ճկույթով ասֆալտ քերել մի տեղ, որտեղ քաղաքապետարանն աշխատանքները չի ընդունել»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան