copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:55 05-05-2025

Թուրքիան մեզ կզրկի՞ Արաքսից. Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տևական ժամանակ է անհանգստության ազդակներ էի ստանում Արմավիրի մարզի Բագարան և Երվանդաշատ բնակավայրերի բնակիչներից, թուրքական կողմն Արաքս և Ախուրյան գետերի խառնարանի մոտ ինչ որ աշխատանքներ է իրականացնում, օգտագործելով ծանր շինտեխնիկա։

Լուսանկարները արվել են հատուկ տեխնիկական միջոցների շնորհիվ, որտեղ պարզ երևում է, որ գետի ափերին բիտոնից պատնեշներ են կառուցվում։

Ժամանակակից աշխարհում պետությունները մեծ ուշադրություն են դարձնում ջրային ռեսուրսներին և դրանց առավել նպատակային կառավարմանը։

Դատելով նկարներից կարելի է եզրակացնել, որ թուրքական կողմը կամ ցանկանում է փոխել Արաքսի հունը, կամ կառուցել այնպիսի պատնեշներ, որի շնորհիվ կարողանա ըստ նպատակահարմարության զրկել Հայաստանին մայր գետի ջրերից օգտվելու հնարավորությունից, ինչը Հայաստանի Հանրապետության կարևոր գյուղատնտեսական հողատարածքների մի զգալի մասը կվերածի անապատի։

Բնականաբար խնդիրն ավելի հստակ կարելի էր ըմբռնել և կանխել, եթե ՀՀ կառավարությունը գործնականում համագործակցեր ՌԴ սահմանապահ ուժերի հետ, ունենար հստակ դիվանագիտական խողովակներ։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարիչները ամբողջապես թուրքական շահերի սպասարկուն են, կարծում եմ վտանգը առավել մեծ է։

Հ.Գ

Հետաքրքիր է, փաշինյանին նվիրված էրդողանի գրքում այս մասին բա՞ն կա գրված

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել