copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:23 04-05-2025

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 5 մարդ է ձերբակալվել

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ չորս իրանցի, հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։

«Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը նախաձեռնողական հետաքննության շրջանակում ձերբակալել է հինգ մարդու՝ ահաբեկչական հանցագործությունների կասկածանքով։

Բոլոր հինգ տղամարդիկ ձերբակալվել են ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։

Տղամարդկանցից չորսը իրանցիներ են»,- ասվում է մայրաքաղաքի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հաստատվում է հինգերորդ տղամարդու ազգային պատկանելությունը։ Նրանք բոլորն այժմ գտնվում են կալանքի տակ։

Ոստիկանությունը հետաքննության շրջանակներում խուզարկություններ է իրականացնում նաև Լոնդոնում, Սվինդոնում և Մեծ Մանչեստրում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ