Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:47 02-05-2025

Բռնության արդարացումն անընդունելի է․ ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը պետք է պատասխանատվություն կրեն

Ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետի և նրա թիմակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարեց, որ տեղի ունեցածը ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը։ Իսկ «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը այս առիթով տված հարցազրույցում ասել է. «Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան-Տեր Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները»։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանից։ Ըստ նրա՝ բռնությունը քաղաքական որևէ պատճառաբանությամբ արդարացնելն անընդունելի է։ Ցանկացած բռնության արդարացումը անթուլյատրելի է, եթե այն դուրս է օրենքի և սահմանադրության շրջանակից։

«Քաղաքական և արժեքային տրամաբանությունը ենթադրում է, որ նման դեպքերում հենց քաղաքական ուժն առաջին հերթին պետք է ստանձնի պատասխանատվությունը և նախաձեռնի սկանդալային իրավիճակում հայտնված պաշտոնյայի փոփոխությունը։ Այսինքն՝ քաղաքական տրամաբանությունը ենթադրում է, որ սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյան պետք է հետ կանչվի, իսկ նրա փոխարեն, նույն քաղաքական քվոտայի շրջանակում, կարող է նշանակվել նոր ներկայացուցիչ»,- ասաց քաղաքական մեկնաբանը։

Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն այն ուժերը, որոնց քաղաքական պատասխանատվության տակ է գտնվում կառավարման համակարգը։ Տվյալ դեպքում քաղաքական պատասխանատվությունը պետք է ստանձնեն «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Այսպիսի դեպքերի համար գոյություն ունեն շատ պարզ և հստակ քաղաքական լուծումներ։ Այստեղ ամենակարևորը ոչ թե սկանդալային միջադեպի առկայությունն է կամ դրա բացառման հնարավորությունը, այլ նման իրավիճակներում քաղաքական պատասխանատու ուժերի պատշաճ արձագանքը։

«Իհարկե, որևէ միջադեպ հնարավոր չէ բացառել։ Հարցը տվյալ պարագայում այն է, թե ինչպես են քաղաքական ուժերը և անմիջապես միջադեպին առնչվող դերակատարները արձագանքում դրան։ Իմ կարծիքով, կոնկրետ միջադեպի գլխավոր խնդիրը, և ընդհանրապես, խնդիրը Հայաստանի Հանրապետությունն է»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը։

Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի շենքում ապրիլի 29-ին Արթուր Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամները բողոքի ցույց էին իրականացնում թաղապետի դեմ։ Ըստ Չախոյանի՝ թաղապետը սպառնալիքներով և հայհոյանքներով էր արձագանքել իրեն այն բանից հետո, երբ բարձրաձայնել էր Նոր Նորքի մանկապարտեզներից մեկում արձանագրված թերությունները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել