Ըստ էության 1 տարի առաջ - 19:00 01-05-2025

Ըստ էության․ ՔՊ-ում մեկն առանց ներքնազգեստի է, Արփի Դավոյանն էլ գուցե ԱԺ-ում ոռոգման ջրով է լողանում

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին։

Նրա հետ խոսել ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարրկով պատգամավորներին նամակներ հանձնելու, Նոր Նորքի թաղապետի կողմից Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու, դրանից հետո հրաժարական չտալու, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր պահվածքի, հետաձգելու առաջնությունում մեր կառավարության առաջին տեղը գրավելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Աննա Հակոբյանի «Մնացել ենք 5-րդ դարում» բանախոսության և մի շարք հարցերի շուրջ։

Ղազարյանի պնդմամբ՝ ընդդիմադիրների կողմից շատ անսպասելի արձագանքներ են եղել։

«ՔՊ խմբակցությունում ծանր վիճակ է, մեկը առանց ներքնազգեստի է գնում աշխատանքի, մեկը՝ սպորտային հագուստով, կարող է պարզվի Արփի Դավոյանը ոռոգման ջրով լողանում է ԱԺ տարածքում։ Իսկ ընդդիմադիրները կոչվում են ընդդիմադիր, բայց դեմ են Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իրավական օրինական գործընթացին, հիմա պետք է հասկանանք, որ դեմ են, ոնց են ընդդիմադիր»,- ասաց նա։

Ղազարյանը կարծում է, որ սկզբում պետք է Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հաղթահարեն իրենց ընտանիքի տգիտությունը։

«Տգիտությունը, որը պետք է հաղթահարվի, մեկը 7 տարի նույն տեղում մնացած, մյուսը՝ 5-րդ դարից նույն տեղում մնացած տգետների ընտանիքն է»,- նշեց նա։

Խոսելով զոհվածի մոր հետ միջադեպից և Աննա Հակոբյանի այն հայտարարությունից, որ զոհվածի մայրը սպառնացել է իր երեխային դագաղը դնել և իրեն հանձնել, Ղազարյանը նշեց․ «Աննա Հակոբյանը երևի մտածում է՝ դա իր էքսկլյուզիվ իրավունքն է այլոց զավակներին մասնատել, դնել դագաղ ու մնալ անպատիժ»։

Անդրադառնալով նախօրեին ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր՝ «Չեմ վստահում» նախաձեռնության անդամների հետ ունեցած միջադեպին՝ Ղազարյանը շեշտեց․ «Շնորհակալություն հայտնենք Վահագն Ալեքսանյանի մորը, որ մեկով բավարարվել է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում