Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:24 30-04-2025

Պետության անգործությունը դրդում է ինքնադատաստանի. 40 շան թունավորումը քրեորեն պատժելի է

«Շանը թունավորելը կամ ցանկացած գործողություն, որը հանգեցնում է մահվան, քրեորեն պատժելի է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ավագանու նախկին անդամ, «Դինգո» թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը՝ անդրադառնալով Արմավիրում 40 շների դեպքին:

Նշենք, որ Արմավիրի կենդանասերները ահազանգել են, որ իրենց մոտ շուրջ 40 շան դիակ կա, և իրենց կարծիքով այդ շներին թունավորել են` նրանցից ազատվելու նպատակով։

Նրա խոսքով՝ այս ամենում գլխավոր թերացումը պետությանն է։

«Այստեղ առաջնայինը պետության թերացումն է, քանի որ, հատկապես մարզերում, պետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, իսկ երբ ինչ-որ բան անում էլ է, շատ անարդյունավետ։ Օրինակ՝ եթե իրականացվում է ստերջացում, բայց ծրագիրն անհետևողական է, ապա դա արդյունք չի տա։ Երբ, օրինակ, 40%-ը ստերջացվում է, իսկ 60%-ը ոչ՝ այդ 60%-ը բազմանում է այն չափով, որ ընդհանուր գլխաքանակը չի նվազում։ Եթե պետությունը ծրագիրը ճիշտ չի իրականացնում, այլ իմիջիայլոց է վերաբերվում, ապա դա ոչ մի արդյունք չի տալիս։ Այս պարագայում մարդիկ կարող են դիմել ինքնադատաստանի, ինչը դատապարտելի է։ Բայց առաջին պատասխանատուն հենց պետությունն է»։

Հովսեփյանի խոսքով՝ դեռ պետք է պարզել՝ արդյոք բոլոր 40 շներն էլ թունավորվել են։ Դրա համար անհրաժեշտ է փորձաքննություն իրականացնել։

«Քանի որ տեսանյութից դատելով՝ այդ երևույթը նման էր նաև կատաղության նշանների, անհրաժեշտություն կա գոնե մեկ շան դիակ տեղափոխել հետազոտության։ Այդ դեպքում ամեն ինչ կհստակեցվի»։

Նա նշեց նաև, որ կատաղությունը փոխանցվում է կծելու և թուքի միջոցով, սակայն ինքը չի կարող վերջնական կարծիք հայտնել, քանի դեռ պարզ չէ՝ կատաղություն է, թե թունավորում։

«Բայց եթե նման քանակով դեպք է գրանցվել, ուրեմն կա ընդհանուր գործոն՝ լինի վարակ, թե թունավորում։ Ոչինչ բացառված չէ»,- հավելեց Հովսեփյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան