copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:51 30-04-2025

Ռազմական ոստիկանները Կոտայքում զենք-զինամթերք են հայտնաբերել. shamshyan.com

Այսօր՝ ապրիի 30-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկանության վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի, ով Արցախյան պատերազմի մասնակից է, Արցախից իր հետ մեծ քանակի զենք-զինամթերք, ինքնաձիգեր, պայթուցիկներ և այլ զինամթերք է տեղափոխել Հայաստան:

Տեղում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Լևոն Գրիգորյանի և օպերատիվ գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Կրպեյանի և Կոտայքի ռազմական ոստիկանության պարետային ծառայության պետ, մայոր Սարգիս Մանուկյանի գլխավորությամբ այդ քաղաքացու հետ տարվում է ճիշտ և գրագետ բանակցություններ, ինչից հետո քաղաքացին հայտնում է, որ զենք-զինամթերքը թողնում է Աբովյան քաղաքում հայտնի, Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցվող բնակելի թաղամասի հարևանությամբ գտնվող ծառի տակ:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քանի որ քաղաքացին հստակ չէր նշել, թե որ հատվածում է թողնում զենք-զինամթերքը, ռազմական ոստիկանության Կոտայքի վարչության ծառայողները մոտ 1 կմ շառավղով հատվածում որոնողական աշխատանքներ են իրականացնում ու որոշ ժամանակ անց կասկածելի պարեկները հայտնաբերում են:

Տեղում վարչության պետ Լևոն Գրիգորյանի հանձնարարականով՝ տարածքը սահմանազատել են ռազմական ոստիկանության ծառայողները, ապա նրանց միացած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ սակրավորների խումբը:

Սակրավորները վնասազերծում են մի քանի վտանգավոր զինամթերք, իսկ այնտեղ լինում են նաև ինքնաձիգեր, պայթուցիկներ, և այլ տեսակի ռամզամթերք:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել