Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:00 30-04-2025

Երբ Փաշինյանը, Ավինյանը հեռանան, բռնություններն էլ կվերանան․ հարցում

Վերջին շրջանում կտրուկ աճել են բռնությունների աճը։ Հաճախակի են դարձել բռնությունները բուժաշխատողնեի նկատմամբ, նրանց ծեծի են ենթարկում, ծեծի են ենթարկվում նաև պարեկները։ Օրերս էլ հասարակական տրանսպորտի վարորդն էր հարվածել երիտասարդ աղջկան։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞վ է պայմանավորված բռնությունների աճը»։

Հարցվածների նշեցին, որ դրանք ամենատարբեր պատճառները կարող են ունենալ։

«Անօրինականության պատճառով»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ երիտասարդությանը չափից շատ ազատություն տալու պատճառով։

«Երիտասարդությանը երևի շատ ենք ազատություն տալիս, միգուցե դա է պատճառը։ Տարբեր ավանդական բարքերը երկրորդ պլան են մղվում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ սոցիալական խնդիրներն են պատճառը։

«Այն, որ ժողովուրդն ագրեսիվացել է, ինձ թվում է՝ դա սոցիալական վիճակից ա»,- ասաց նա։

«Երբ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը օդը մաքրեն, ամեն ինչ կլավանա, բռռնությունն էլ կվերանա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը