Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 29-04-2025

Աննա Հակոբյանի արարքն անբարոյական է․ զոհվածների ծնողները հատուկ վերաբերմունքի կարիք ունեն․ հարցում

Վարչապետի կին Աննա Հակոբյանը Եռաբլուրում սպառնացել է զոհվածների ծնողներին։

Արամ Գևորգյանը թեմայի կապված ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Էս գիշեր մադամ Էրատոն ա կանցեռտ տվել Եռաբլուրում։ Գիշերը 12-ից հետո ախռանայով գնացել ա Եռաբլուր՝ իր օգնականի որդու ծնունդին։ Հա, տենց զոհվածի ծնող էլ կա, ով աննայի մոտ օգնական ա աշխատում։ Բայց դա լրիվ այլ թեմայա։ Սրան տեսնում են Գևորգյան Էրիկի ու Խաչատրյան Վահագնի ծնողները, ովքեր այդ ուշ ժամին Եռաբլուրում են լինում։ Տեսնում են ու աշխարհի տակի եղածն ասում սրա երեսին։ Հատկապես Վահագնի մայրը, ում որդու շիրմի հենց դրա օգնականի որդու շիրիմի հաջորդ շարքում է, կես ժամ անդադար աշխարհի տակի եղածն ասում ա սրան։ Սա էլ աներեսի պես 40-50 րոպե նստում ու լսում ա այդ ամենը։ Ու վերջում, երբ սա գնալուց ա լինում, Էրիկի մայրն սրա հետևից գոռում ա՝ «անգերեզման ես մնալու»։

Սա դրանից նեղվում, հեռսոտում, գալիս, հարձակվում այդ ծնողի վրա, մատ թափ տալիս, թե բա՝ «դուք ձեր հալը հըլը կտեսնեք, էս ի՞նչ անեծքներ եք տալիս»։ Վահագնի հորն էլ առանձին ա զգուշացնում, որ ինքն ու կինը «դեռ կտենան իրանց հալը»։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Բարոյակա՞ն է, որ Աննա Հակոբյանը Եռաբլուրում սպառնացել է զոհվածների ծնողներին»։

Հարցվածներից բոլորի կարծիքով՝ նման պահվածքն անբարոյական է, թեպետ մի քանիսը տեղյակ չէին միջադեպի մասին։ «Իրենց ոչ մի քայլ բարոյական չէ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկի խոսքով՝ ոչ մի առաջին տիկին նման քայլեր չի արել, ինչպես անում է Աննա Հակոբյանը։

«Զոհվածների ծնողները հատուկ վերաբերմունքի կարիք ունեն, այդ մարդկանց սպառնալը ծանր բան է»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ Մի կնոջ համոզմամբ էլ՝ վարչապետից և կնոջից ամեն բան սպասելի է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ