copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:09 27-04-2025

Ջրհեղեղից գրեթե մեկ տարի անց Խաշթառակի կամրջի վերանորոգման նախագիծը պատրաստ չէ

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ջրհեղեղից գրեթե մեկ տարի անց Խաշթառակի կամրջի վերանորոգման նախագիծը պատրաստ չէ

2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից վնասվեց, շահագործումից դուրս եկավ Իջևան համայնքի Խաշթառակ և Լուսահովիտ գյուղերը սպասարկող Խաշթառակի կամուրջը։ Կառուցվեց ժամանակավոր կամուրջ, որով այդ գյուղերն այժմ կապվում են մեծ աշխարհի հետ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ նախատեսվո՞ւմ է վերանորոգել Խաշթառակի հիմնական կամուրջը,կամ նոր կամուրջ կառուցել, ե՞րբ, ո՞ւմ ֆինանսավորմամբ։

Մարզպետարանից պատասխանել են․
«Խաշթառակի կամրջի վերականգնման ուղղությամբ՝ լիազոր մարմնի ՀՀ ՏԿԵՆ կողմից իրականացվում է նախագծային լուծումների ապահովման աշխատանքներ։ Կիրականացվի ՀՀ պետական բյուջեի միջոցներով, համապատասխան մի շարք գործընթացների ապահովման պարագայում»։