Արցախականչ 1 տարի առաջ - 22:00 26-04-2025

Արցախականչ․ Հայ ժողովրդի մեծամասնությունն արցախասեր է

Oragir.News-ի «Արցախականչ» հաղորդաշարի հյուրն Արցախում ճանաչված մտավորական, Արցախի վաստակավոր լրագրող, ԱԺ մամուլի ծառայության նախկին ղեկավար, «Ազատ Արցախ» հանրապետական թերթի նախկին գլխավոր խմբագիր Միքայել Հաջյանն է, ում երկու որդիները զոհվել են մարտի դաշտում․ ավագը՝ Նորայրը, ապրիլյանի, Երվանդը՝ քառասունչորսօրյայի ժամանակ։ Ընդ որում, երկուսն էլ կամավոր են մեկնել ռազմաճակատ։

Նրա հետ զրույցի առանցքում լրագրողական դաշտի խնդիրներն էին, մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև դրսևորված անհանդուրժողականության դրսևորումները, դրանք հարթելու ուղիները և հայրենիք վերադառնալու հեռանկարը։

Միքայել Հաջյանը նշեց, որ, ցավոք, նորօրյա լրագրությունը զիջում է նախորդ ժամանակների լրագրողական աշխատանքին։ Պատշաճ մակարդակի վրա չեն ոճն ու լեզուն, որը միշտ չէ, որ հայերեն է։

Խոսելով մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև ձևավորված անհանդուրժողականության մասին՝ Մ․ Հաջյանը նշեց, որ մենք կորցրել ենք մի մեծ արժեք՝ մեր համերաշխությունը, միասնականությունը, ինչի մեղավորն իշխանություններն են։ Նա հավելեց, որ հայտնի հայ մարդիկ, այդ թվում և՝ մտավորականները, արդեն պետք է միջամտեն։

Հաջյանը համարում է, որ Արցախի կորստի մեջ Սամվել Շահրամանյանը մեղավոր չէ։

Ադրբեջանի ախորժակը միայն Արցախով չի սահմանափակվում, ու նա կխաղաղվի միայն այն ժամանակ, երբ կզավթի ողջ Հայաստանը, կարծում է Մ․ Հաջյանը։

Հայրենիք վերադառնալու հեռանկարի կապակցությամբ էլ մեր զրուցակիցն ասաց, որ վերադարձ, անպայման, լինելու է՝ կախված հանգամանքներից։

«Մենք պետք է շարունակենք ապրել ու հարատևել մեր հայրենիքում»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի