copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:03 26-04-2025

Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում ռազմական գործողությունների ենթադրյալ ավարտի մասին Ռուսաստանի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Կուրսկի մարզի որոշակի հատվածներում Ուկրաինայի պաշտպանության ուժերի պաշտպանական գործողությունը շարունակվում է։ Օպերատիվ իրավիճակը բարդ է, սակայն մեր ստորաբաժանումները շարունակում են զբաղեցնել որոշակի դիրքեր և կատարել առաջադրված խնդիրները՝ միաժամանակ ռուսներին հասցնելով արդյունավետ վնասներ կրակային բոլոր տեսակի զենքերից, այդ թվում՝ ակտիվ պաշտպանության մարտավարության կիրառմամբ։ Օրվա սկզբից Կուրսկի ուժերի խմբավորման օպերատիվ գոտում հետ է մղվել թշնամու հինգ գրոհ, և ևս մեկ նմանատիպ մարտական ​​բախում դեռևս շարունակվում է», - ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ ուկրաինական ստորաբաժանումների շրջապատման սպառնալիք չկա։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից լիակատար ազատագրելու մասին: Իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը հայտարարել է, որ Կուրսկի սահմանային մարզում ուկրաինացիների լիակատար պարտությունը պայմաններ է ստեղծում ռազմաճակատի մյուս կարևոր հատվածներումռուսական զորքերի հետագա հաջող գործողությունների համար:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին