Այսօր հայտնի է դարձել, որ Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել:
Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողը մահացել է ականի պայթյունից: