copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:59 25-04-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարոդրդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գեղազնիկ Շահինյանն ու Արմեն Ավետիսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ