copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:49 25-04-2025

Հուսով եմ՝ պաշտոնյաները կենթարկվեն տույժի․ փաստաբանի պատասխանը՝ գլխավոր դատախազի անտեղյակությանը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստիպված եմ արձագանքել Սամվել Վարդանյանի նկատմամբ 2024թ. ապրիլի 15-ի գիշերը տեղի ունեցած ահասարսուռ խոշտանգման դեպքի մասին գլխավոր դատախազի կողմից հանրությանը սխալ տեղեկություն տրամադրելու փաստին։

Ըստ գլխավոր դատախազի՝ նախաքննության ձգձգման պատճառը դատահետքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական և բուսաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը ստացած չլինելն է։ Մինչդեռ այն ստացվել է մոտ 70 օր առաջ. ստիպված եմ հրապարակել այդ եզրակացության տիտղոսաթերթը:

Այսպիսով, գլխավոր դատախազը կամա թե ակամա մոլորության մեջ է դրել հանրությանը, և հուսով եմ՝ գլխավոր դատախազին մոլորության մեջ դրած պաշտոնյաները կենթարկվեն կարգապահական տույժի, իսկ հանրությունից կհայցվի ներողություն։

ՀԳ. Գլխավոր դատախազն իր խոսքում թույլ տվեց մի շատ կարևոր, բայց նուրբ փաստական սխալ ևս, որը վերաբերում է դատակենսաբանական փորձաքննություն նշանակելու փաստական հիմքին։ Եթե դիտեն Սամվելի հարցաքննության տեսագրությունը՝ կհասկանան ինչ նկատի ունեմ։ Ու առհասարակ՝ ճիշտ կանեն՝ դիտեն։ Այս հարցով՝ առայժմ այսքանը։

ՀԳ-2. Մոտակա օրերում Վարազդատ Հարությունյանի հետ հանդես կգանք մամուլի ասուլիսով և կներկայացնենք նոր ու կարևոր մանրամասներ։ Հուսով եմ՝ մինչ այդ Սամվելի գործով վերջապես կունենանք մեղադրյալներ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ