copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 24-04-2025

Ինչու են Վահագն Գեւորգյանին ազատել կալանքից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ջրային կոմիտեի նախկին նախագահ, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գեւորգյանի խափանման միջոցը վերջերս փոխվել է։ Վահագն Գեւորգյանը, հիշեցնենք, մեղադրվում է կոռուպցիոն հանցանքների մեջ: Նրան դեկտեմբերի 20-ին ազատել էին զբաղեցրած պաշտոնից, իսկ դեկտեմբերի 26-ին` ձերբակալել: Դատարանը նրա նկատմամբ երկամսյա տնային կալանք էր սահմանել։ Գեւորգյանի խափանման միջոցն օրերս փոխվել է` պաշտպանական կողմի միջնորդությամբ։ Բանն այն է, որ մահացել է Գեւորգյանի հայրը, եւ որպեսզի որդին կարողանա մասնակցել հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին, պաշտպանական կողմը միջնորդությամբ է հանդես եկել, եւ դատարանը վարչական հսկողություն է սահմանել նրա նկատմամբ։ Գեւորգյանը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմեց 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո` Ջրային կոմիտեի նախագահ նշանակվելով 2021թ. դեկտեմբերի 17-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել