Ներքին 1 տարի առաջ - 22:18 22-04-2025

9 անշարժ գույք, 2 մլն կանխիկ, 18 մլն եկամուտ․ Արագածոտնի մարզպետի և նրա ընտանիքի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, նրա կնոջ՝ Մարիանա Մկրտչյանի, ինչպես նաև նրանց հետ բնակվող չափահաս անձանց՝ Սիլվա Թադևոսյանի և Եղսան Մովսիսյանի՝ 2023 թվականի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Մովսիսյանը տարեսկզբին հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 հողամաս՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում, որոնք ժառանգություն է ստացել դեռևս 2003 թվականի հոկտեմբերի 24-ին։ 2023 թվականի ընթացքում նա ձեռք է բերել բաժնային՝ ½ սեփականությամբ հողամաս և առանձնատուն՝ Աշտարակում, ինչպես նաև համատեղ սեփականությամբ բնակարան՝ Երևանում։

Տարեվերջում նրա անշարժ գույքը պահպանվել է։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, մարզպետը չի հայտարարագրել։ Վերջինիս բանկային հաշվիներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 4 մլն 200 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 1 մլն 500 հազար դրամ։ 2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 14 մլն 199․254, որը Արագածոտնի մարզպետի և մարզպետարանի աշխատակազմից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն 85․608 դրամ։

Մարզպետի կինը՝ Մարիանա Մկրտչյանը, իսկզբանե անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն տարվա ընթացքում համատեղ սեփականությամբ ձեռք է բերել բնակարան՝ Երևանում, որը ամուսնու հայտարարագրած բնակարանն է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։ Մկրտչյանի բանկային հաշիվները ևս ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 150 հազար դրամ, տարեվերջին՝ 450 հազար դրամ կանխիկ գումար։

Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 3 մլն 338․180 դրամ, որից 2 մլն 689․709 դրամն Աշտարակի մշակույթի պալատից, 648․471 դրամն էլ՝ Աշտարակի Վ․ Պետրոսյանի անվան հիմնական դպրոցից ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն 85․608 դրամ։

Նրանց հետ համատեղ բնակվող Սիլվա Թադևոսյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 2 հողամաս՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում, որոնցից առաջինը նվիրատվություն է ստացել 2019 թվականի օգոստոսի 23-ին, երկրորդը ձեռք բերել 2021 թվականի մարտի 23-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ հասարակական շինություն՝ Աշտարակում, որը ժառանգություն է ստացել 2019 թվականի հուլիսի 29-ին։

Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, Թադևոսյանը չի հայտարարագրել։ Սուսաննա Թադևոսյանի բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 200 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 350 հազար դրամ։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 766․915 դրամ, որն Էջմիածնի բժշկական կենտրոնից ստացած աշխատավարձն է։ Մարզպետի հետ համատեղ բնակվող մյուս անձը՝ Եղսան Մովսիսյանը, հայտարարագրել է համատեղ սեփականությամբ առանձնատուն և հողամաս՝ Փարպիում, որը ժառանգություն է ստացել 2013 թվականի հունիսի 21-ին։

Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, Եղսան Մովսիսյանը չի հայտարարագրել։ Վերջինս կանխիկ և անկանխիկ միջոցներ, ինչպես նաև եկամուտներ չի հայտարարագրել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ