copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:11 22-04-2025

Բուրկինա Ֆասոյի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահան Կոստանյանին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Արիստիդ Տապսոբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա)։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպան Տապսոբան կգործադրի բոլոր ջանքերը Հայաստանի և Բուրկինա Ֆասոյի միջև հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին: