copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:30 22-04-2025

Ֆրանցիսկոս Պապը կտակել է, որ իրեն թաղեն առանց շքեղության՝ հասարակ գերեզմանում. NY Times

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահից հետո Վատիկանը հրապարակել է նրա կտակը, որտեղ նա հստակորեն նշում է իր հուղարկավորության ձևաչափը։

Կաթոլիկ եկեղեցու գահակալը խնդրել է, որ իրեն թաղեն հնարավորինս համեստ պայմաններում՝ առանց շքեղության և մեծ հանդիսությունների։ Այս մասին գրում է NY Times-ը։

Ֆրանցիսկոսը ցանկացել է, որ իր մարմինը հանգչի Վատիկանի Սուրբ Պետրոսի բազիլիկի տարածքում՝ Պոլինյան մատուռի և Սֆորցա մատուռի միջև գտնվող կողային միջանցքում։

Նրա գերեզմանաքարին պետք է լինի միայն մեկ մակագրություն՝ «Ֆրանցիսկոս»։

Վատիկանը նաև տեղեկացրել է, որ հուղարկավորության բոլոր ծախսերը կկատարվեն բարերարների կողմից տրամադրված միջոցներով, որոնք Պապը անձամբ է փոխանցել Բազիլիկին դեռևս կենդանության օրոք։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող