copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 22-04-2025

ԱԺ-ում ՔՊ-ականները ցանկացել են «ԱՆԻՖ»-ի եւ այլ գործերով «հարցաքննել» Ավինյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին Ազգային Ժողով էր հրավիրել՝ դռնփակ նիստի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՔՊ-ականները դիմել են Ավինյանին՝ պահանջելով գալ ու բացատրություն տալ տրանսպորտի գնի չվճարման վերաբերյալ տուգանքի նախագծի թեմայով: Սակայն իրական նպատակը եղել է «ԱՆԻՖ» հիմնադրամի և մյուս աղմկահարույց գործերով Ավինյանին «հարցաքննելը»: Բայց չի ստացվել:

Հիշեցնենք, որ ԱԺ-ին ներկայացվել էր օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար: Որոշել են, չվճարելու դեպքում, քաղաքացիներին 15 հազար դրամով տուգանել: Նախագծերի փաթեթը մշակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման դրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղական տուրքերի և
վճարների մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:
«Ժողովուրդ» օրաթերթը փակ հանդիպումից տեղեկացավ, որ ՔՊ-ականները Ավինյանին հայտնել են, որ նախագիծը իրենց սրտով չէ, ու դա շատ վատ ազդեցություն կարող է թողնել իրենց ռեյտինգի վրա: Ավինյանը բացատրել է, որ քաղաքացիները հրաժարվում են վճարել, ինչը մեծ խնդիր է առաջացրել քաղաքապետարանում: Սակայն ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ավինյանի պատասխանները իրենց այդքան էլ չի գոհացրել, ու իրենք դեռևա խմբակցության նիստ պետք է անեն, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է քվաերկեն տուգանքի այս նախագծին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը